Ես տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանությունից, որովհետև ակնհայտ է, որ հարցը վերաբերում էր ոչ թե Արցախի Հանրապետության նկատմամբ, այլ ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիաներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամամակ հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով օրերս ՀԱՊԿ-ի և ՀՀ-ի մասին ՌԴ նախագահի հայտարարությանը, որ տարօրինակ կլիներ ՀԱՊԿ-ը գնար և կռվեր Արցախի կողմից։
Դիտարկմանը, թե այն, որ «ՀՀ-ի վրա Ադրբեջանը չի հարձակվել» արդյո՞ք ընկալելի է ռազմավական դաշնակցի կողմից, Մամիջանյանը պատասխանեց. «Ես արդեն իսկ ասացի, որ տարակուսած եմ ՌԴ նախագահի այդ օրը հնչեցրած գնահատականներից, բայց իր խոսքի տրամաբանությունը վկայում է, որ ինքն առհասարակ խոսում էր 44-օրյա պատերազմի մասին, այնպես որ, ձեր ասած ընդհանրացումը ես չէի անի»։